«Բարև, Երևան» դաշինքը դառնալու է քաղաքացու լրտեսը Երևանի քաղաքապետարանում, վստահեցնում է դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ընդգծեց, որ իրենց կարևորագույն խնդիը լինելու է ավագանու գործունեության թափանցիկությունը:
Անահիտ Բախշյանը նշեց, որ շարունակվում է «Բարև Երևան» դաշինքի կողմից Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը ՀՀ վարչական դատարանում:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով ողջունեց «Բարև Երևան» դաշինքի մուտքը ավագանի: «Ցանակացած տեղ, որտեղ կա առողջ ընդդիմություն, այդ կառույցն ավելի լավ կաշխատի»,- նկատեց ՀՀԿ պատգամավորը:
Երևանի ավագանիում «Բարև, Երևանից» կլինեն Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը, իսկ Մեսրոպ Մովսեսյանը հրաժարվել է իր մանդատից, նրա փոխարեն ավագանի է անցնում Դավիթ Սանասարյանը:






