AM
14 Մայիս 2013 - 11:52 AMT

Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանն անպայման հարաբերություններ կհաստատի Ռուսաստանի հետ

Վրաստանն անպայման հարաբերություններ կհաստատի Ռուսաստանի հետ՝ հակառակ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԶԼՄ-ների հետ հանդիպմանը:

«Դրա համար ճիշտ կառավարում է հարկավոր, ճիշտ դիվանագիտություն ու ճիշտ քայլեր: Մենք ցույց կտանք, որ այդ ամենը հնարավոր է»,-ասել է նա: