AM
15 Մայիս 2013 - 14:41 AMT

Նախիջևանում պատերազմի վետերաններին փողոց են նետել

Նախիջևանում մի խումբ պատերազմի վետերաններին փողոց են նետել՝ հարկադրելով նրանց լքել սեփական բնակարանները: Շրջանի ղեկավար Վուղար Սաֆարը հայտարարել է, որ եթե նրանք դա կամավոր չանեն, նրանց դեմ ուժ կկիրառվի, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Տարածքը, որտեղ բնակվում են վետերանները, նախկինում զինվորական ավան է եղել, սակայն հետո հանձնվել է քաղաքային իշխանություններին: Զինվորականների 9 ընտանիքներ դիմել են դատարան, սակայն այն որոշում է կայացրել հոգուտ քաղաքային իշխանությունների: