AM
16 Մայիս 2013 - 09:21 AMT

Շուրջ 20 մարդ է տուժել Նեպալում թեթև ինքնաթիռի վթարից

21 ուղևոր ու օդաչուն տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Նեպալում թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի արդյունքում, չորսի վիճակը գնահատվում է որպես ծանր, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:

Ջոմսոնի օդակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և ընկել է գետը: