Քաբուլում պայթուցիկով լցոնված ավտոմեքենայի պայթյունից առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը: Եվս 15 մարդ վիրավորվել է: Զոհվածների թվում ԱՄՆ 6 քաղաքացիներ կան՝ երկուսը զինծառայողներ, չորսը՝ կապալառուներ, որոնք զբաղվում էին ամերիկյան զինվորականների պատրաստությամբ: Մյուս զոհվածները խաղաղ բնակիչներ են, այդ թվում երկու երեխա:
Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանի» հետ կապված «Հիզբ-ի-Իսլամ» խմբավորումը:






