ԱՄՆ-ն ու Թուրքիան համակարծիք են, որ Բաշար Ասադը պետք է հեռանա: Այդ մասին մամլո ասուլիսում Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին: Ըստ Օբամայի, կողմերը պայմանավորվել են ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա:
«Չկա կարգավորման կախարդական բանաձև, հնարավոր է ցանկացած զարգացում»,-ասել է Օբաման: «Սիրիան չի կարող լինել մի տարածք, որը վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից: Պետք է կանխել քիմիական զենքի կիրառումը, ապահովել բոլոր փոքրամասնությունների անվտանգությունը»,-իր հերթին ասել է Էրդողանը:






