Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին անգամ հրապարակել է իր երկրի ցանկությունը՝ նվազեցնել ԵԱՀԿ առաքելության կարգավիճակն Ադրբեջանում: Այդ մասին նա ասել է Վիեննայում, ԵԱՀԿ 57 անդամ պետությունների ներկայացուցիչների առջև:
Անդրադառնալով սառեցված հակամարտություններին, այդ թվում ղարաբաղյան հակամարտությանը, Մամեդյարովն ասել է. «Ադրբեջանը գտնում է, որ խաղաղության հասնելու ներուժը սպառված չէ» և կոչ է արել «աշխուժացնել» ՄԽ ձևաչափը և առավել «առարկայական բանակցություններ վարել, ոչ թե բանակցել բանակցելու համար»:
Մամեդյարովն ասել է, որ իր երկիրը ցանկանում է նվազեցնել ԵԱՀԿ առաքելության կարգավիճակն Ադրբեջանում: Այդ գաղափարին դեմ է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Յան Քելլլին, Վաշինգտոնը նախկինում ևս դեմ էր այս գաղափարին, հայտնում է «Թուրան» գործակալությունը:






