AM
17 Մայիս 2013 - 09:29 AMT

ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը կլոր սեղան կանցկացնի նախագահական ընտրություններից առաջ

ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը կլոր սեղան կանցկացնի նախագահական ընտրություններից առաջ Ադրբեջանի բոլոր քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ադրբեջանական գրասենյակի ղեկավար Կորայ Թարգայը:

Ըստ նրա, հանդիպումը նպատակ է հետապնդում ուսումնասիրել նախընտրական իրավիճակը և կարևոր է հավաքել բոլոր քաղաքական կուսակցություններին, հայտնում է «Թուրան» գործակալությունը: