AM
17 Մայիս 2013 - 09:39 AMT

Պան Գի Մուն. Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը պետք է որքան հնարավոր է շուտ գումարվի

Սիրիայի գծով խաղաղ խորհրդաժողովը պետք է որքան հնարավոր է շուտ գումարվի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, գրում է «Ռոյթերսը»: «Մեր ակնկալիքներն այս հանդիպումից մեծ են»,-ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարը համակարծիք էր, որ որքան դա շուտ լինի, այնքան լավ: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանին ևս հարկավոր է հրավիրել խորհրդաժողովին, անկախ դրան Արևմուտքի բացասական վերաբերմունքից: