AM
17 Մայիս 2013 - 09:45 AMT

Բուլղարացի փոխադրողները բողոքում են թուրք սահմանապահներից

10-կիլոմետրանոց խցանում է առաջացել Թուրքիայի ու Բուլղարիայի միջև սահմանին՝ որպես բողոքի նշան բուլղարացի փոխադրողները փակել են անցակետը: Նրանք բողոքում են, որ թուրք սահմանապահները մշտապես արգելքներ են ստեղծում բուլղարացիների համար սահմանը հատելիս, և սպառնում են շարունակել ակցիան, քանի դեռ Անկարան չի հրաժարվել նման գործելաոճից, հայտնում է euronews-ը: