Ռուսաստանը առնվազն ՌԾՈւ 12 նավ է գործուղել Միջերկրական ծով պարեկելու համար Սիրիայի ափերը, գրում է Wall Street Journal-ը:
Ամերիկացի և եվրոպացի փորձագետները գնահատում են այս քայլը որպես զգուշացում Արևմուտքին՝ չմիջամտել հակամարտությանը: Վերջին մի քանի տասնամյակներում առաջին անգամ ռուսական նավատորմը մտնում է Միջերկրական ծով՝ «պաշտպանելու համար Ռուսաստանի շահերը տարածաշրջանում»:






