AM
17 Մայիս 2013 - 10:28 AMT

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը չհայտարարված այցով մեկնել է Իսրայել

ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը չհայտարարված այցով մելնել է Իսրայել, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի գծով: Այցը տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնի վրա, որ Իսրայելը կարող է ներքաշվել Սիրիայի մարտական գործողությունների մեջ:

Ժամանելուն պես Բրենանն այցելել է իսրայելյան բանակի կենտրոնակայան և հանդիպել ՊՆ ղեկավար Մոշե Այալոնի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը հետախուզական տեղեկություններ են փոխանակել: