AM
17 Մայիս 2013 - 13:52 AMT

Միխայիլ Սահակաշվիլի. Եթե Ադրբեջանն ընկնի, դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա

«Ռուսաստանը կասեցրել է ադրբեջանական նավթի տարանցումը՝ փորձելով ճնշում գործադրել Բաքվի վրա: Եթե Ադրբեջանն ընկնի, դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա», ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես հայտնում է ANS PRESS-ը, Վրաստանի նախագահը նշել է, որ միայն Ադրբեջանի զարգացումը կապահովի տարածաշրջանի զարգացումը: «Շատ կարևոր է ազակցել Ադրբեջանին այս իրավիճակում և այդ առաջկցությունը պետք է հստակ ու հետևողական լինի»,-ասել է նա: