AM
17 Մայիս 2013 - 14:09 AMT

Ռուսաստանի համար Սիրիայի օրինական ռեժիմի աջակցությունը ազգային անվտանգության հարց է

Ռուսաստանի համար Սիրիայի իշխող և օրինական ռեժիմի աջակցությունը ազգային անվտանգության հարց է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, հանգամանքները, որոնք կարող են ստիպել Մոսկվային հրաժարվել Դամասկոսի աջակցությունից, պետք է աննախադեպ լինեն, և կհանդիսանան լրջագույն դեգրադացիայի նշան: «Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ Կրեմլը կդադարի սատարել Ասադին, սիրիական ռեժիմի հակառակորդներին հեշտ պատերազմ չի սպասում: ՆԱՏՕ-ի ուժերի մուտքը կարող է վերածել պատերազմը երկարատև սպանդի, անփառունակ ու հակաիրավական ամեն տեսակետից: Փառք Աստծո, ՌԴ իշխանությունները ողջամտության ու քաղաքական կամքի պակաս չունեն»,-ասել է նա: