AM
17 Մայիս 2013 - 14:15 AMT

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն չի բացառում, որ Իրանը կարող է մասնակցել Սիրիայի գծով խորհրդաժողովին

ԱՄՆ-ն չի բացառում, որ Իրանը կարող է մասնակցել Սիրիայի գծով խորհրդաժողովին: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին: Նա հաստատել է Վաշինգտոնի այն դիրքորոշումը, որ դեռ վաղ է խոսել մասնակիցների կոնկրետ ցուցակի մասին:

Առաջիկա հանդիպման գլխավոր նպատակն է երկու կողմերին հավաքել բանակցությունների սեղանի շուրջ և գործընթացը տեղափոխել իշխանության քաղաքական փոխանցման հուն: