AM
17 Մայիս 2013 - 16:28 AMT

Արագածոտնի մարզում սելավաջրերից վնասվել են այգիները

Մայիսի 17-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում տեղատարափ անձրևների հետևանաքով սելավաջրերը վնասել են գյուղի գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից և հաղորդում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: