Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով, որը կատարում էր Ստավրոպոլ-Մոսկվա չվերթը: Վայրէջքի ժամանակ բռնկվել է նրա շասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ըստ նախնական տվյալների, քանդվել են արգելակման թմբուկները: 7.48-ից օդանավակայանը ժամանակավորապես փակ է, կբացվի, երբ ինքնաթիտը տեղափոխվի թռիչքուղուց»,-ասել է գործակալության զրուցակիցը իրավապահ մարմիններից: Միջադեպի արդյունքում 136 ուղևորները և անձնակազմի վեց անդամները չեն տուժել:






