AM
29 January 2003 - 18:56 AMT

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հունվարի 30-ին Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այստեղ նա իր երեւանյան գործընկեր Ռոբերտ Նազարյանի հետ կստորագրի 2003-04 թթ. երկու մայրաքաղաքների գործադիր իշխանությունների մարմինների միջեւ համագործակցության ծրագիր: Նախատեսված են Մոսկվայի քաղաքապետի հանդիպումները Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմական բազայի զինծառայողների հետ: Մոսկովյան պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Բացի այդ, այցի շրջանակներում Լուժկովը կայցելի Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարան, որտեղ նրան կշնորհվի ՌՀՍՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում: