AM
18 Մայիս 2013 - 09:27 AMT

Արեգակնային պլազմայի ամպը հասել է Երկրին ու մագնիսային փոթորիկ առաջացրել

Արեգակնային պլազմայի ամպը հասել է Երկրին ու մագնիսային փոթորիկ առաջացրել: Այդ մասին են վկայում ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական կանխատեսման կենտրոնի տվյալները:

Արեգակի 1748 ակտիվ հատվածը «կրակել է» ավելի փոքր ուժի երկու բռնկումներով: Ժայթքած պլազմայի հսկայական ամպը շաբաթ առավոտյան հասել է Երկրին ու «սահող» բախում ունեցել մոլորակի մթնոլորտի հետ, որի արդյունքում արձանագրվել են մագնիսային փոթորիկներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: