AM
18 Մայիս 2013 - 10:27 AMT

Արիֆ Յունուսով. Ես չեմ բացառում սոցիալական պայթյունի հավանականությունն Ադրբեջանում

Ադրբեջանում և Միջին Ասիայի երկրներում հնարավոր են քաղաքական փոփոխություններ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արիֆ Յունուսովը: Ըստ նրա, ամենավատ իրավիճակն Ադրբեջանում է, քանի ոևր Արևմուտքում երկրի իշխանությունները կորցրել են վստահությունը:

«Այժմ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ստանալ հրեաների աջակցությունը, նվազեցնելու համար Արևմուտքի ճնշումը: Բոլոր գործընթացներն Ադրբեջանի պայթյունի են հանգեցնելու: Ես չեմ բացառում սոցիալական պայթյունի հավանականությունը: Դա կարող է լինել այս տարի, հաջորդ տարի: Ամեն ինչ կախված կլինի բազում պատճառներից: Իրավիճակը լարված է, ոչինչ չի կարելի բացառել»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը, հայտնում է haqqin.az-ը: