AM
18 Մայիս 2013 - 10:39 AMT

Առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն վարկեր վերցրած գյուղացիներին

Հայաստանի Կենտրոնական բանկը Աժ անկախ պատգամավորի բաց նամակի հիման վրա քննարկում էր կազմակերպել առևտրային բանկերի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են ասել ԿԲ մամլո ծառայությունում, խորհրդակցության ավարտին առևտրային բանկերը որոշել են անհատական մոտեցում ցուցաբերել գյուղատնտեսական վարկեր վերցրած գյուղացիների հանդեպ:

ԿԲ-ն հիշեցրել է, որ Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակով դիմել էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին՝ խնդրելով ԿԲ-ին առևտրային բանկերի հետ միասն քննարկել վարկերի սառեցման հնարավորությունը, և ժամանակ տալ վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել կրած վնասից: