AM
18 Մայիս 2013 - 10:35 AMT

Իրանը չի կարծում, որ պարտավոր է փակել Ֆորդոյի միջուկային օբյեկտը

Իրանը չի կարծում, որ պարտավոր է փակել Ֆորդոյի միջուկային օբյեկտը, կամ հրաժարվել ուրանի հարստացումից, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:

«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում չի գրված, որ մենք իրավունք չունենք ուրանը հարստացնել մինչև 20 տոկոս»,-ասել է նա՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին «վեցյակի» պահանջները կատարելու պատրաստակամության մասին: