Մայիսի 20-21-ին տեղի կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, միջազգային և տարածաշրջանային խնդիրներ: Այցի ավարտին կստորագրվի երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների 2013-2014թթ. ծրագիրը:
Օրակարգում կլինի նաև ղարաբաղյան հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում:






