AM
18 Մայիս 2013 - 11:39 AMT

Իրանն առաջարկում է Սիրիայի բարեկամների այլընտրանքային հանդիպում անցկացնել Թեհրանում

Իրանն առաջարկում է Սիրիայի բարեկամների այլընտրանքային հանդիպում անցկացնել Թեհրանում, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք առաջարկում ենք հանդիպումն անցկացնել ԱԳ նախարարների կամ փոխնախարարների մակարդակով: Մենք հրավիրել ենք 30 պետությունների ներկայացուցիչների, մասնավորապես, ի դեմս Իրաքի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի»,-ասել է նա: