AM
20 Մայիս 2013 - 08:44 AMT

Մուհամեդ Մուրսին մտադիր չէ բանակցել գրոհայինների հետ

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել գրոհայինների հետ, որոնք առևանգել են ուժայիններին: Այդ հայտարարությունը Մուրսին արեց You Tube-ում տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ յոթ մարդ կապված աչքերով խնդրում է նախագահ Մուրսիին ազատել նրանց՝ ազատ արձակելով ձերբակալված գրոհայիններին:

«Մենք շանտաժի չենք ենթարկվի, երկխոսություն հանցագործների հետ չի լինի»,-ասել է Մուրսին:

Հատուկ ջոկատայինները պատրաստվում են գործողության, չի բացառվում, որ այն կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա ժամերին, հայտնում է BBC-ին: