Իրանի նախագահի երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եղբայրն ու Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռահմին Մեհմանփարասթը հանել են իրենց թեկնածությունները, հայտնում է FarsNews-ը:
Ըստ Մեհմանփարասթի, նա հանել է իր թեկնածությունը տարբեր քաղաքական հայացքների հավակնորդների մեծ քանակի պատճառով:
Իրանի խորհրդատվական խորհուրդը կհրապարակի թեկնածուների անունները, որոնք կարող են մասնակցել ընտրություններին:






