ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այժմ շահագրգիռ կողմերը խորհրդակցում են Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողով հրավիրելու հարցի շուրջ՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավոր կլինի գումարել սեղմ ժամկետում:
«Ես արդեն խոսել եմ Ռուսաստանի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ու այլ կողմերի հետ: Մենք այժմ դիտարկում ենք հունիսի սկզբին խորհրդաժով հրավիրելու հնարավորությունը»,-ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:






