Ըստ վիճակագրական տվյալների, 2013թ. ապրիլին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 434.1 մլն դոլար (180.7 մլրդ դրամ)՝ 2012թ. նույն շրջանի համեմատ նվազելով 3 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 2,4 տոկոսով: Իսկ 2013-ի հունվար-ապրիլին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել էր 2,8 տոկոս՝ 1 748.3 մլն դոլար (718.2 մլրդ դրամ):
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ ապրիլին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 113 մլն դոլար (47 մլրդ դրամ)` ավելանալով 22,8 տոկոսով: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն նվազել է 2,8 տոկոսով: Իսկ 2013թ. հունվար-ապրիլին 2012թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 454.7 մլն դոլար (186,9 մլրդ դրամ), աճը՝ 16,1 տոկոս:
Ներկրման ծավալը 2013թ. ապրիլին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 321.1 մլն դոլար (133.8 մլրդ դրամ)՝ նվազելով 9,7 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 2,2 տոկոս: Իսկ 2013-ի հունվար-ապրիլին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 1 293.6 մլն դոլար (531.3 մլրդ դրամ)` նվազելով 1,1 տոկոսով:
Արտաքին առևտրի բացասական սալդոն 2013թ. հունվար-ապրիլին 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 838.9 մլն դոլար կամ 344.4 մլրդ դրամ: