Արադարության ու զարգացման կուսակցությունը պատրաստ է ներկայացնել երկրի Սահմանադրության նոր նախագիծը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սան Ֆրանցիսկոյում: Ըստ նրա, ԱԶԿ-ն առաջ է մղում կառավարման նախագահական ձևը, գրում է Hurriyet Daily News-ը:
«2014 թվականին Թուրքիայում եռակի ընտրություններ են սպասվում. մարտին տեղի կունենան տեղական մարմինների ընտրություններ, հետո կանցկացվի հանրաքվե Սահմանադրության վերաբերյալ, և, եթե այն անցնի, օգոստոսին կկայանան նախագահական ընտրություններ»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովից:






