AM
21 Մայիս 2013 - 07:47 AMT

Սաիբ Արիկատ. ԱՄՆ-ն հիմա խաղաղություն հաստատելու լավ հնարավորություն ունի

Պաղեստինցիները կատարել են ՄԱԿ անդամակցության համար բոլոր իրավական նորմերը, սակայն դեռևս հայտ չեն ներկայացրել, հնարավորություն տալու համար ԱՄՆ-ին կարգավորել մերձավորարևելյան խնդիրները, հայտարարել է բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչը, գրում է Associated Press-ը:

Մայիսի 20-ին Պաղեստինում խաղաղության հաստատման գծով գլխավոր բանագնաց Սաիբ Արիկատը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմն այժմ լավ հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու համար: Ջոն Քերին կիրկին մեկնում է Մերձավոր Արևելք, նպաստելու համար իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը: