Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարող է վերընտրվել նախագահի պաշտոնում երրորդ անգամ անընդմեջ՝ մասնակցելով 2014թ. ընտրություններին: Ազգային խորհրդարանը հավանություն է տվել այդ օրենքին: Այդ մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ալվարո Գարսիան, որը կատարում է նախագահի պարտականությունները, քանի որ նախագահն այժմ ԱՄՆ-ում է, հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Վերընտրվելու հնարավորությունն ամրագրված է Բոլիվիայի նոր սահմանադրության մեջ:






