AM
21 Մայիս 2013 - 08:17 AMT

Իրաքում մեկ օրում ահաբեկչությունների հետևանքով 95 մարդ է զոհվել

Իրաքում մեկ օրում ահաբեկչությունների հետևանքով 95 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը: Ավելի վաղ հայտն էր 70 զոհվածների մասին:

Նախօրեին 10 պայթյուն է որոտացել Բաղդադում և Բասրայում, որը գտնվում է Իրաքի հարավում: Ոչ մի կազմակերպություն դեռևս չի ստանձնել ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը: