ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսում է հերթական մերձավորարևելյան շրջագայությունը: Նա մեկնում է Օման մասնակցելու համար ամերիկյան սպառազինական Raytheon Co ընկերության հետ 2,1 մլրդ դոլարի պայմանագրի կնքմանը, ինչպես նաև Սիրիայի ու Իրանի վերաբերյալ խորհրդակցություններին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետաքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Քերին կայցելի նաև Հորդանան, որտեղ կմասնակցի բանակցություններին սիրիական հակամարտության շուրջ: Երուսաղեմում և Ռամալլահում նա կքննարկի իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման հարցը:






