Ագրարագյուղացիական միությունը ամփոփել է կակուտի պատճառած վնասները, որոնք գնահատվում են 35-40 մլն դրամի: Թվերը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց միության նախագահ Հրաչ Բերբերյանը: «Չնայած տարին լավ էր սկսվել, բնությունն իր գործն արեց՝ վնասված է մոտ 20 հազար հեկտար»,-ասաց նա: Հրաչ Բերբերյանը կոչ արեց Կառավարությանը և երկրի նախագահին բացի բաժանվող սերմից և վառելիքից, ֆինանսական աջակցություն ցուցաբերել գյուղացուն:
Հակառակ դեպքում՝ հանարապետությունում կնկատվի մեծ ծավալների արտագաղթ: Խոսելով հակակարկտային կայաններից, նա ասաց, որ ինքը միակ էր, որ ժամանակին հակակակրկտային ծառայության որոշման տակ չստորագրեց :
Ըստ Բերբերյանի՝ ողջ Եվրոպան այսօր հրաժարվում է տեղադրել հակակարկտային կայաններ, որոնք աշխատում են ացետիլային հիմքի վրա: Իսկ Հայաստանում այն փոխարինվել է պրոպան- բութանով: «Ինչպե՞ս բենզինով մեքենան կարող է աշխատել դիզվառելիքով»,-հարցնում է Բերբերյանը:
Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Հայաստանում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել: Տուժել են հատկապես Արմավիրի մարզի ցանքատարածքները: