AM
21 May 2013 - 08:16 AMT

«ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ

«ԱրմենՏել» ընկերությունից (ապրանքանիշը Beeline) հայտնում են, որ Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում:

Ընկերությունում սա նոր պաշտոն է և ստեղծվել է ընկերությունում հաստատված ռազմավարության համաձայն, որի շրջանակում «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ` նպատակ ունենալով ապահովել ենթակառուցվածքների կայուն զարգացում և նոր կոմերցիոն առաջարկների իրագործում լարային կապի շուկայում:

Ընկերությունում վստահ են, որ Անդրեյ Պոնոմարյովի ղեկավարման ներքո ֆիքսված կապի բիզնես ուղղությունը կշարունակի կայուն զարգացումն ընկերության բոլոր բաժանորդների համար: