Միայն Ասադի հեռանալու դեպքում ուղի կբացվի սիրիական կարգավորման համար, հայտարարել է չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, որը Հորդանանում մասնակցում է «Սիրիայի բարեկամների» միջազգային հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեծ Բրիտանիան վաղուց վստահ է, որ Ասադը պետք է հեռանա և մենք երբեք նրա հեռանալուց բացի այլ լուծում չենք տեսել»,-ասել է Ուիլյամ Հեյգը Ամանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:






