AM
23 Մայիս 2013 - 10:17 AMT

Facebook-ն արգելափակել է սիրիական ընդդիմության էջերը

Facebook սոցիալական ցանցը արգելափակել է սիրիական ընդդիմության էջերը: Այդ մասին այսօր հայտնել է «Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը: Ըստ նրա, ակտիվիստները մեղադրել են կայքի ղեկավարությանը դրան մեղսակից լինելու մեջ: Ստեղծված իրավիճակում ընդդիմադիրներն արդեն իսկ հայտարարել են, որ դա զրկում է իրենց խոսքի ազատությունից:

Արգելափակվածների թվում է նաև «Ֆիրաս Թլաս» խմբի էջը, ուր այցելում էին տասնյակ հազարավոր սիրիացիներ, ինչպես Ասադի կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմության: «Facebook-ը միշտ շփման գործիք է եղել, իսկ այժմ դադարում է այդպիսին լինել»,-ասել է հեռուստաալիքին խմբի ստեղծողներից մեկը: