Ալևիների և սունիների միջև բախումների զոհերի թիվը Լիբանանի Տրիպոլի քաղաքում հասել է 11-ի, շուրջ 150-ը տուժել են: Բախումները քաղաքում սկսվել են մայիսի 19-ին: Տրիպոլիի կյանքը կաթվածահար է եղել՝ պետհաստատությունները չեն աշխատում, ուսումնական հաստատությունները փակ են:
Բախման կողմեը օգտագործում են ականանետներ, նռնականետներ, գնդացիրներ:
Զոհվածների թվում են երկու լիբանանցի զինծառայողներ, յոթ սունիներ, երկու ալևիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:






