AM
23 Մայիս 2013 - 10:23 AMT

Երուսաղեմում ընթանում է Նեթանյահու-Քերի հանդիպումը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր առավոտյան հանդիպել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Բացելով խորհրդակցությունը՝ Նեթանյահուն ասել է. «Մենք քննարկելու ենք Իրանի հարցը ու անկայունությունը Սիրիայում, սակայն, առաջին հերթին, մենք շահագրգռված ենք, որ վերսկսվեն բանակցությունները պաղեստինցիների հետ»: Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ Սենատի երեկվա որոշումը Իրանի միջուկային սպառնալիքին հակազդելու գործում Իսրայելին սատարելու մասին, հայտնում է 9tv.co.il-ը:

Քերին վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ է այցելում է Իսրայել և հարևան երկրներ Իսրայելի ու Պաղեստինի միջև երկխոսություն հաստատելու նպատակով: