AM
23 Մայիս 2013 - 10:28 AMT

Ռազմական հոսպիտալում ադրբեջանական բանակի զինվոր է մահացել

Այսօր ադրբեջանական բանակի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը, որի վրա նախկինում կրակել էր իր ծառայակիցը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, 2013թ. մարտի 30-ին Սամիր Ալիևը կրակել է իր զինակից Թորղուլ Աբդուլզադեի վրա Ադրբեջանի ՊՆ Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասում:

Աբդուլզադեն տեղափոխվել էր հոսպիտալ: Չնայած տևական բուժմանը, այսօր Աբդուլզադեն մահացել է հոսպիտալում: