Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է հետևել Գյումրիի տեխնոպարկի կառուցման ծրագրի իրականացման միջոցառումներին: Մայիսի 23-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ներկայացնելով Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ՝ նախարարության 2012թ. գործունեության ուսումնասիրության արդյունքները:
Ըստ նրա, ՎՊ եզրակացության մեջ ասվում է, որ մշակված ծրագիրը գնահատվել է 45 մլն դոլար, նախատեսվում էին տարբեր միջոցառումներ, որպեսի տեխնոպարկն աշխատեր: Սակայն Վերահսկիչ պալատը վստահ է, որ դրանք չեն իրականացվել: «Ամեն ինչ առավել քան անորոշ է»,-մեջբերել է նախարարը ՎՊ եզրակացությանը Գյումրու տեխնոպարկի մասին:
«Ոչ ոք չի ժխտում, որ ծրագիրն ամբողջապես վերանայվել է»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության ծրագիրը 2013թ. ապրիլի 5-ին: Ըստ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանի, կառավարությունը ամեն տարվա հետ մտադիր է կրճատել իր մասնակցությունը պետություն-մասնավար հատված համագործակցության առումով, ուստի այս տարի բյուջեից ավելի քիչ միջոցներ են հատկացվել նախորդ տարվա համեմատ՝ 163 մլն դրամ: Ըստ նրա, հատկացված միջոցներով տեխնոպարկում կստեղծվեն 5-10 նոր ընկերություններ ՏՏ ոլորտի, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն մեկ ամսից:
Այնուամենայնիվ Գյումրիում տեխնոպարկ կառուցելու մասին խոստումը շատ վաղուց է տրվել: Մոտ 3,5 տարի առաջ այդ գաղափարն ու ծրագիրը գյումրեցիներին ներկայացրեց այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա, այդ նախագիծը ժողովրդին ու Գյումրու տնտեսությունը փրկելու միակ ու անփոխարինելի ուղին էր, ինչպես նաև «մեռած» գործարանների վերակենդանացումը:
Բազում պաշտոնական այցեր եղան, զգալի ֆինանսական ներդրումներ: Այդ ընթացքում վերանորոգվեց Գյումրիի Վերլուծական սարքերի գործարանը, տեխգոտում ընդգրկվեցին մի շարք այլ գործարաններ, այդ թվում նաև հղկող հաստոցների գործարանը: Խոստացան, որ այդ ամենը շուտով կաշխատի, և Գյոմրին աշխատեղերի խնդիր չի ունենա: