AM
23 Մայիս 2013 - 13:52 AMT

Զարդուշտ Ալիզադե. Ադրբեջանի իշխանությունների աստվածը փողն է

Ադրբեջանի իշխանությունների համար օրենք, արդարություն, Աստված հասկացությունները ոչինչ են, նրանց աստվածը փողն է: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին՝ քաղաքագետը նշել է. «Ադրբեջանցի ժողովուրդը պետք է կամ զենքը ձեռքին պայքարի իր իրավունքների համար, կամ 200-300-հազարանոց հանրահավաքներ գումարի, որպեսզի իշխանությունները ճանաչեն մարդկանց իրավունքները: «Ադրբեջանական իշխանությունները դիտարկում են իշխանությունը որպես համեղ պատառ և ոչ մի դեպքում ձեռքից բաց չեն թողնի»,-ասել է նա: