Իրանում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին են վկայում ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության տվյալները: Էպիկենտրոնը գտնվում էր Գերաշ քաղաքից 72 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: Օջախը գտնվում էր 9,8 կմ խորության վրա: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, հայտնում է ՌԲԿ-ն:






