ԵՄ-ն կկարողանա ավելի հզորացած դուրս գալ ճգնաժամից, եթե կառավարությունները կատարեն իրենց առջև դրված խնդիրները և թույլ չտան, որ ազգային եսասիրությունը հաղթի, գտնում է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին: Նա նման կարծիք է հայտնել Լոնդոնում:
Ճգնաժամային պետություններում իրականացվող ցավոտ բարեփոխումները իրենց արդյունքն են տալիս, ասել է նա: Օրինակ, նկատելի են արտահանման ոլորտի բարելավում ներ Իռլանդիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում:
Խորը տնտեսական ճգնաժամից հետո ուժ հավաքելու համար Եվրոպան պետք է ինտեգրման հետագա քայլեր ձեռնարկի, ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






