AM
24 Մայիս 2013 - 08:01 AMT

Վիկտորիա Նուլանդն առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում

Բարաք Օբաման առաջադրել է Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարոտւղարի Եվրասիայի գծով օգնականի պաշտոնում: Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը, գրում է The Washington Post-ը:

Հավանաբար, Սենատում լսումների ժամանակ հանրապետականները մանրակրկիտ կերպով կքննարկեն Նուլանդի թեկնածությունը: Նրա անունը հայտնվեց սկանդալի կենտրոնում Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման ժամանակ, երբ սպանվեց ԱՄՆ դեսպանը Լիբիայում: