ԱՄՆ-ն պետք է ավարտի «Ալ Քայիդայի» և նրա խմբավորումների ոչնչացման հետ կապված աշխատանքը : Այդ մասին հայտարարել է Բարաք Օբաման Վաշինգտնում Պաշտպանության ազգային համալսարանում: Նախագահը նախանշել է ահաբեկչության դեմ պայքարի հիմնական ուղղությունները:
Խոսելով անօդաչու սարքերի օգտագործման մասին` Օբաման ասել է, որ երբ կա ահաբեկչին բռնելու հնարավորություն, սարքերը չեն կիրառվում: Ամերիկան հարվածներ է հասնցնում ոչ թե առանձին անձանց պատժելու, այլ այն դեպքերում, երբ մյուս երկրների կառավարությունները չեն կարողանում չեզոքացնել ահաբեկչության սպառնալիքը:






