AM
24 Մայիս 2013 - 11:01 AMT

Ռուս լրագրողները ՄԱԿ են փոխանցել սիրիական ընդդիմության քիմիական զենքի մասին տվյալները

Սիրիա այցելած ռուս լրագրողները ՄԱԿ քարտուղարությանն են հանձնել քիմիական գրոհի վերաբերյալ տեսանյութերը, որոնք նկարահանվել են Հալեպում մարտի 19-ին: Այդ տեղեկատվությունը հաստատել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Գրասենյակը ստացել է նյութերը ու բերում է դրանք պատշաճ տեսքի»,-հայտարարել է նա: Ըստ նրա, հետագայում տեղեկատվությունը կփոխանցվի Օկե Սելստրյոմին, որը ղեկավարում է փորձագետների խումբը: