AM
24 May 2013 - 12:34 AMT

«Արմավիան» պարտք է «Զվարթնոցին» 5,5 մլն դոլար

«Արմավիան» պարտք է «Զվարթնոցին» շուրջ 5,5 մլն դոլար: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

Անդրադառնալով կառավարության կողմից ավիաընկերությանը ներկայացրած հայցին՝ Շխյանն ասել է, որ օդանավակայանը կմիանա այդ հայցին վերադարձնելու համար իր գումարը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության: Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ:

Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել, իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել էր, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի: