Ռուսաստանը հայտնել է, որ ստացել է Բաշար Ասադի կառավարության սկզբունքային համաձայնությունը Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովին մասնակցելու վերաբերյալ, որը ստացել է «Ժնեև-2» անվանումը:
Նման միջազգային համաժողովի գաղափարը մայիսի 7-ի իր հանդիպմանը առաջ են քաշել ՌԴ դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին:






