AM
27 January 2003 - 17:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ընտրացուցակներում շատ են անճշտությունները, ինչը իշխանությունների անուշադրության հետեւանք է: Այդ մասին, ինչպես «Արկա» գործակալությանն է հաղորդել Հայաստանի նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիքոր Հարությունյանը, ասվել է Հայաստանի, Քաղաքացիական խորհուրդ մտնող, ընդդիմադիր 16 կուսակցությունների հերթական հանդիպման ժամանակ: Ընդ որում նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցելու ինքնակառավարման տեղական մարմիններին այդ ցուցակներում ուղղումներ կատարելու հարցում: Միեւնույն ժամանակ շտաբի ղեկավարը նշել է, որ ի տարբերություն 1996 թվականի, այս անգամ նախընտրական քարոզչության նախապատրաստման եւ անցկացման գործընթացը հաջող է ընթանում, ինչին մեծ չափով նպաստում է երկրի Ընտրական օրենսգիրքը: